A Natural Disaster
A Natural Disaster (հայերեն՝ Տարերային աղետ), բրիտանական Anathema խմբի յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2003 թվականին՝ Music for Nations լեյբլում։ Ալբոմի մասինԱլբոմի նյութի հիմնական մասը Դենիել Քավանան գրել էր մոտավորապես երկու տարի առաջ։ Մնացած մասը գրվել է ստուդիական ալբոմի թողարկման գործընթացի ընթացքում։ Այդ պատճառով ալբոմի կոմպոզիցիաների կեսը գրվել է ստեղնաշարային գործիքներով, իսկ մյուս կեսը՝ ակուստիկ կիթառով[1]։ ԵրաժշտությունԴենի Քավանայի խոսքերով այս ալբոմը շատ հասարակ է եղել և որոշ աստիճանով նույնիսկ մռայլ[1]։ Միևնույն ժամանակ այսպիսի ալբոմ նախկինում խումբը չէր ունեցել։ Ալբոմում կարելի է լսել կանացի վոկալ, որը կատարում է Լի Դուգլասը (խմբի մի քանի ալբոմներում նույնպես երգել է նա)։ Ինչպես նաև երկու երգերում՝ Are You There? և Electricity, երգում է Դենիել Քավանան։ ՁևավորումՇապիկի ձևավորումով ու դրա բուկլետով զբաղվել է Թրեվիս Սմիթը։ Բուկլետի վրա կարելի է տեսնել կոմպոզիցիայի չկրկնօրինակված լիրիկան։ Բառերի տեղաբաշխման այդ մեթոդն առաջարկել է Վինսենթ Քավանան[1]։ Կոմպոզիցիաների ցանկ
Ձայնագրման մասնակիցներ
Ծանոթագրություններ
Information related to A Natural Disaster |
Portal di Ensiklopedia Dunia