A-ha
a-ha, նորվեգական երաժշտական խումբ՝ ստեղծված 1982 թվականին Օսլո քաղաքում։ a-ha-ն էլեկտրո-փոփ ժանրի ամենալավ խմբերից մեկն է։ a-ha-ի երաժշտությանը հատուկ են գրաֆիկական, ինչ-որ չափով սառը («սկանդինավյան») ոճը, ստեղնա-կիթառային հնչողությունը, արտահայտիչ բալլադային երաժշտությունը՝ պարային, ռոմանտիկ տրամադրությամբ, երբեմն՝ թեթև տխրությամբ։ a-ha խումբը վաճառել է ավելի քան 36 միլիոն ձայնասկավառակ և 15 միլիոն սինգլ ողջ աշխարհով[2]։ Խումբը բազում մրցանակներ է նվաճել՝ սկսած MTV Video Music Awards-ից. նրանց «Take on Me» երգի տեսահոլովակը հաղթել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Դեբյուտանտի լավագույն հոլովակ», «Լավագույն կոնցեպտուալ հոլովակ», «Լավագույն բեմադրություն», «Most Experimental Video», «Լավագույն հատուկ էֆեկտներ» և «Viewer’s Choice»։ «The Sun Always Shines on TV» երգի տեսահոլովակը ստացել է մրցանակ «Best Editing» անվանակարգում[3]։ Կազմ
Սկավառակագրություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to A-ha |
Portal di Ensiklopedia Dunia