Flashdance… What a Feeling
«Flashdance… What a Feeling», Այրին Կառայի երգը, «Բռնկուն-պար» ֆիլմի թեմայի հիման վրա։ Երգը թողարկվել է 1983 թվականին Casablanca Records լեյբլով։ Երգի բառերը գրել է Այրին Կառան, երաժշտության հեղինակը Ջորջո Մորոդերոմն է։ Նա նաև երգի պրոդյուսերն է։ «Flashdance… What a Feeling» երգը թողարկվել է 1983 թվականի ապրիլի 3-ին։ Երգն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն երգ անվանակարգում, «Գրեմմի» մրցանակի՝ «լավագույն կանացի փոփ կատարում» անվանակարգում[2] և «Օսկար»-ի՝ որպես լավագույն օրիգինալ ստեղծագործություն։ Տեղեկություն1983 թվականին Billboard-ում երգը գրավել է 3-րդ հորիզոնականը։ 2008 թվականին այն գրավել է 26-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում։ 1983 թվականի հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի UK Singles Chart-ում մեկ շաբաթ շարունակ երգը եղել է երկրորդ հորիզոնականում։ 2002 թվականին Ջենիֆեր Լոպեսը ամբողջությամբ վերցրեց տեսահոլովակի գաղափարը և օգտագործեց իր «I’m Glad» տեսահոլովակում։ Չարթեր
DJ BoBo-ի տարբերակը2000 թվականին շվեյցարացի երաժիշտ DJ BoBo-ն ձայնագրեց Այրին Կառայի երգի նոր տարբերակը, այն անվանելով՝ «What a Feeling» և ընդգրկեց իր 2001 թվականի Planet Colors ալբոմում։ Երգը կատարվել է «Celebration» և «Fantasy» համերգային շրջագայությունների ժամանակ (Այրինի հետ)։ Չարթեր
Global Deejays-ի տարբերակ«What a Feeling (Flashdance)», ավստրիական էլեկտրո-հաուս Global Deejays խմբի երգը, իրենց առաջին Network ալբոմում։ Երգը «Flashdance... What a Feeling»-ի քավր տարբերակն է։ Երգի անունը փոփոխվել է՝ Clubhouse Album Mix տարբերակում երգն անվանվում է՝ «What a Feeling (Flashdance)», իսկ ալբոմային տարբերակում պարզապես «Flashdance»։ ՉարթերԾանոթագրություններ
Information related to Flashdance… What a Feeling |
Portal di Ensiklopedia Dunia