Mercedes-Benz A-դաս
Mercedes-Benz A-դաս ԱնվտանգությունԱնվտանգության տեխնոլոգիաների ուսումնասիրությունը մշտապես գտնվել է Mercedes-Benz ճարտարագետների ուշադրության կենտրոնում։ Անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներն սկսվեցին դեռևս 1950-ական թվականներին գյուտարար ճարտարագետ Բելա Բարենյիի կողմից թափքի անվտանգ հանգույցի ստեղծմամբ։ Այսօր այն հանդիսանում է ավտոմոբիլային անվտանգության համալիր միջոցառումների բազմաթիվ օղակներից մեկը։ Տվյալ համակարգի առկայությունը կախված է ավտոմեքենայի համալրումից։ Անբավարար ուշադրություն, անկանխատեսելի վտանգներ։ Mercedes-Benz-ի անվտագության համակարգերի տեսականեր
Ադապտացվող արգելակային լուսարձակներ (թարթող)Կտրուկ արգելակում կատարելիս՝ կախված արգելակային ուժից և երթևեկության արագությունից, ադապտացվող արգելակային լուսարձակները ավտոմատ կերպով միանում են, երբ ետեւից եկող վարորդը կարող է առաջացնել վթար։ Երբ ավտոմեքենայի արագությունը չի գերազանցում 10 կմ/ժ-ը, երբ ավտոմեքենան կանգնում է, կամ երբ BAS (արգելակման օժանդակ) համակարգն ապաակտիվանում է և ավտոմեքենայի դանդաղեցումն ընկնում է որոշակի մակարդակից, լուսարձակները միանում են անդադար՝ առանց թարթելու։ Արգելակման ադապտացվող լուսարձակներն ակտիվանում են, երբ՝
Կայանման օժանդակ ակտիվ համակարգ՝ ներառյալ PARKTRONIC համակարգԿայանման օժանդակ ակտիվ համակարգը նպաստում է անվտանգ երթևեկությանը։ Այն օգնում է վարորդին գտնել կայանման համար համապատասխան վայր, պարզեցնում է կայանումն ու կայանատեղից դուրս գալը՝ իր վրա վերցնելով ավտոմեքենայի կառավարումը։ PARKTRONIC համակարգը նախազգուշացնում է վարորդին, եթե ավտոմեքենայի առջևում կամ հետևում նկատում է խոչընդոտներ։ Երբ ավտոմեքենան շարժվում է մինչև 35 կմ/ժ արագությամբ, կայանման օժանդակ ակտիվ համակարգն օգտագործում է առջևի բամպերում տեղադրված երկու ուլտրաձայնային տվիչը՝ ճանապարհի երկու կողմում կայանման համար համապատասխան վայր գտնելու համար։ ATTENTION ASSISTATTENTION ASSIST համակարգը հատկապես կարևոր է երկար ուղևորություններ կատարելիս և գիշերը երթևեկելիս։ Այս համակարգը զգուշացնում է վարորդին, եթե վերջինիս մոտ նկատում է հոգնածության և ուշադրության կորստի նշաններ՝ նպաստելով անվտանգ երթևեկությանը։ ATTENTION ASSIST համակարգը շարունակաբար վերլուծում է վարորդի ակտիվության մակարդակը և ղեկանիվի պտտման աստիճանը։ Եթե համակարգը նկատում է հոգնածության համար հատկանշական վարելաոճ, այն զգուշացնում է վարորդին կանգառ կատարելու անհրաժեշտության մասին՝ տվիչ/ցուցիչ սարքերի վահանակին արտաբերելով սուրճի գավաթի տեսք ունեցող նշանը և արձակելով ձայնային ազդանշան։ Համակարգն աշխատում է 80-180 կմ/ժ արագությամբ երթևեկելիս։ Կտրուկ արգելակման BAS համակարգԿտրուկ արգելակման BAS համակարգը, վերլուծում է արգելակման ոտնակի սեղմման շտապողականությունը։ Եթե վարորդն արագորեն տեղափոխում է ոտքը գազի ոտնակից արգելակման ոտնակին, ապա համակարգը գնահատում է իրավիճակը որպես նախավթարային և արգելակային համակարգում ստեղծում է հավելյալ ճնշում` ավելացնելով արգելակման ինտենսիվությունը։ Լինելով Electronic Stability Program (ESP®)-ի բաղկացուցիչ մաս՝ կտրուկ արգելակման BAS համակարգը կարգավորում է արգելակային ճնշումը։ ADAPTIVE BRAKE համակարգADAPTIVE BRAKE համակարգը, իր հիմնական բաղկացուցիչ մաս հանդիսացող հակաբլոկավորման համակարգի (ABS) շնորհիվ, կանխում է կտրուկ արգելակման վտանգավորությունը։ Համակարգն ունի հետևյալ կարևոր ֆունկցիաները՝
Կայունացման էլեկտրոնային համակարգ՝ ESP®Այս համակարգն օգնում է կայունացնել ավտոմեքենան՝ կատարելով համապատասխան անիվների նպատակային արգելակում և ադապտացնելով շարժիչի հզորությունը։ Դինամիկ տեսանկյունից վտանգավոր իրավիճակում ESP® համակարգը, կախված իրավիճակից, իրականացնում է մեկ կամ մի քանի անիվների նպատակային արգելակում։ Անհրաժեշտության դեպքում համակարգը կարող է ադապտացնել նաև շարժիչի ոլորող մոմենտը։ ESP համակարգն օգնում է վարորդին հնարավորինս կայունացնել ավտոմեքենան՝ մասնավորապես շրջադարձեր և կտրուկ մանևրներ կատարելիս։
Headlamp Assist համակարգԼուսավորության մակարդակի անկման դեպքում Headlamp Assist համակարգն ավտոմատ կերպով միացնում է մոտակա լուսավորությունը, հետևի լուսարձակները և ավտոմեքենայի համարանիշի լուսավորումը։ Ստանալով ազդանշաններ անձրևային տվիչից՝ համակարգն ակտիվանում է նաև անձրևի և ձյան ժամանակ։ Լույսի տվիչը գնահատում է շրջակա միջավայրի լուսավորության մակարդակը։ Եթե վերջինս ցածր է որոշակի մակարդակից՝ ավտոմատ կերպով միանում է մոտակա լուսավորությունը։ Լուսարձակներն ավտոմատ կերպով անջատվում են, երբ լուսավորության ինտենսիվությունն աճում է։ Համակարգն ապահովում է լուսավորության անհրաժեշտ ինտենսիվությունը ցանկացած ժամանակ՝ նպաստելով երթևեկության անվտանգությանը։ Սա հատկապես կարևոր է արագ փոփոխվող լուսավորության պայմաններում։ Intelligent Light համակարգIntelligent Light համակարգն ապահովում է լավագույն լուսավորություն ցանկացած եղանակին և ցանկացած ճանապարհային իրավիճակում՝ համապատասխան կերպով ադապտացնելով լուսավորության պարամետրերը։
Անվադողերում ճնշման անկման մասին նախազգուշացնող համակարգԱնվադողերում ճնշման անկման մասին նախազգուշացնող համակարգը նպաստում է անվտանգ երթևեկությանը։ Համակարգը վերահսկում է առանձին անվադողերի անկյունային արագությունը։ Եթե արագությունը փոփոխվում է, տվիչ/ցուցիչ սարքերի վահանակին արտաբերվում է նախազգուշացում։ ԴիզայնԷքստերիերի հիմնական տարրերը
Ինտերիերի հիմնական տարրերը![]()
Համալրումներ և աքսեսուարներԴիզայն և ոճային գիծՈրպես լրացուցիչ հավելում առաջարկվող Style, Urban և AMG Line ոճային գծերը հնարավորություն են ստեղծում անհատականացնել A-դաս ավտոմեքենան` դարձնելով այն դասական և էլեգանտ կամ դինամիկ և սպորտային։
ԱքսեսուարներԹափքի տանիքին ամրացվող բեռնարկղ՝ Roof Box 400Այս արկղը ունի 400 լ տարողություն, և թույլ է տալիս տեղափոխել 75 կգ բեռ։ Բեռների տեղափոխման համար նախատեսված ձողերԲեռների տեղափոխման համար նախատեսված ձողերը հնարավորություն են տալիս հարմարավետ և ապահով կերպով ամրացնել և տեղափոխել բեռներն ավտոմեքենայի տանիքին։ Բենզինային շարժիչներ - Հզորության վերահսկում
4-գլան բենզինային շարժիչներ1.6 լ կամ 2.0լ աշխատանքային ծավալով 4-գլան բենզինային շարժիչներն աշխատում են գազաօդային խառնուրդի անմիջական ներսրսկման տեխնոլոգիայով։ Շարժիչներն օժտված է գազաբաշխման փուլերի կարգավորման համակարգով և տուրբոմղիչով, ունեն հզորության և ոլորող մոմենտի գերազանց ցուցանիշներ, ինչպես նաև կատարյալ ձայնամեկուսացում։ Վերջիններս ապահովում են վառելիքի խնայողություն բարձր և վնասակար արտանետումների ցածր մակարդակ։
Փոխանցման տուփ6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփՆերառում է ECO start/stop համակարգը, որը թույլ է տալիս էականորեն նվազեցնել վառելիքի ծախսը և արտանետումների քանակը՝ անջատելով շարժիչն ամեն անգամ, երբ ավտոմեքենան կանգ է առնում։ Բացի այդ, արագաչափի վրա արտացոլվում է ներկա վարման ռեժիմի արդյունավետության ցուցանիշը, ինչը դրդում է վարորդին անցնել վառելիքը խնայող վարելաոճի։ Մատակարարվում է բազային համալրման կազմում A180 և A200 մոդելների համար։ 7-աստիճան մեխանիկական փոխանցումատուփ՝ երկկցորդիչ մեխանիզմովԵրկկցորդիչ մեխանիզմով 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը, լինելով նորամուծություն, համատեղում է հարմարավետությունն ու սպորտային ոճը։ Այն նաև տնտեսող է։ 7G-DCT ավտոմատ փոխանցումատուփն իրենից ներկայացնում է եռալիսեռ ավտոմատացված մեխանիկական փոխանցումատուփ, որն ունի 7 աստիճան և երկու բաժանարար մեխանիզմ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կցորդիչը։ Բաժանարար մեխանիզմների միջոցով իրականացվում է փոխանցման աստիճանի վայրկենական փոխարկում՝ առանց քարշիչ ուժի անկման և ընդհատման երևույթի։
Կախոցքի համակարգDynamic Handling փաթեթDynamic Handling փաթեթի միջոցով կարելի է ընտրություն կատարել կախոցքի աշխատանքի սպորտային և կոմֆորտ ռեժիմների միջև։ Այս փաթեթը թույլ է տալիս նվազեցնել լուսածերպի բարձրությունը 15 մմ-ով։ Փաթեթի հետ առաջարկվում է մեղմացուցիչների ավելի կոշտ կարգաբերում, որի շնորհիվ նվազում է ավտոմոբիլի լայնական ճոճման գործակիցը, և բարձրանում ավտոմոբիլի դինամիկ կայունությունը։ Direct-Steer պարամետրիկ ղեկային համակարգը, փոփոխական փոխանցման թվի շնորհիվ, թույլ է տալիս ավելի արագ և հեշտ իրականացնել մանևրներ, օրինակ ՝ կայանելիս։ Էլեկտրամեխանիկական ուժեղարարի շնորհիվ անհրաժեշտ ճիգը կարգավորվում է՝ կախված ավտոմոբիլի արագությունից։ Comfort կախոցքի համակարգА-դասի կախոցքի համակարգն աչքի է ընկնում իր առաձգական տարրերի աշխատանքի սահունությամբ և տատանումները մարող համակարգի անխափան աշխատանքով, որն ապահովում է երթևեկության անվտանգությունը։ Պարամետրիկ ղեկային կառավարումԱյս տիպի ղեկային կառավարումը նախատեսում է հիդրոուժեղարարի ազդեցության փոփոխություն ՝ կախված ավտոմեքենայի արագությունից։ Արագության աճի հետ մեկտեղ հիդրոուժեղարարի կողմից տրված ճիգը նվազում է, իսկ արագության նվազման դեպքում՝ հակառակը։
Պատկերասրահ
Տես նաև
ՎաճառքըՀիմնական շուկան A դասի մեքենաների Եվրոպան, Ճապոնիան և Ռուսաստանն է։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to Mercedes-Benz A-դաս |
Portal di Ensiklopedia Dunia