Mi Reflejo
Mi Reflejo, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երկրորդ ստուդիական և առաջին իսպանալեզու ալբոմը, թողարկվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին։ Երգերի մեծամասնությունը գրել է Ռուդի Պերսը։ Ալբոմն ներառում է Քրիստինայի հիթերի հինգ իսպանալեզու տարբերակ և վեց նոր երգ։ Ալբոմի հետ միասին լույս տեսավ 2 սինգլ («Pero Mi Acuerdo De Ti» և «Falsas Esperanzas»), որոնք նպաստեցին «Mi Reflejo» ալբոմի վաճառքին (ամբողջ աշխարհում 3 միլիոն օրինակ)[1]։ Տեղեկություններ ալբոմի մասինԱգիլերայի մենեջերը՝ Կերցը, ասում էր, որ Քրիստինան իսպանալեզու ալբոմի ձայնագրման մասին ավելի շուտ էր մտածում, քան իր դեբյուտային ալբոմի մասին[2]։ 2000 թվականին Ագիլերան Ռուդի Պերսի հետ Մայամիում կատարեց մի քանի ձայնագրություն[3]։ Քրիստինան հասկանում էր իսպաներեն, քանի որ մինևչ հինգ տարեկան դառնալը խոսում էր իսպաներեն։ Նրա հայրը՝ Ֆաուստո Ագիլերան, էկվադորացի էր, իսկ մայրը գերազանց տիրապետում էր իսպաներենին։ Ավելի ուշ Պերսը ասում էր, որ Քրիստինան անկասկած ունի լատինական արմատներ։ Սկզբում ալբոմն ուզում էին անվանել «Latin Lover Girl», բայց հետո ալբոմն անվանեցին «Mi Reflejo»[4]։ Բացի Ագիլերայի իսպանական հիթերից, ալբոմը ներառում էր նաև հինգ նոր երգ և մեկ ազգային իսպանական բալլադ՝ «Contigo En La Distancia»։ Մնացած հինգից չորսը՝ «Si No Te Hubiera Conocido», «El Beso Del Final», «Pero Mi Acuerdo De Ti» և «Cuando No Es Contigo», գրվել են Ռուբի Պերեսի կողմից։ «Falsas Esperanzas» երգը գրվել է Խորխե Լուիս Պիլոտոյի կողմից։ Ագիլերան դուետի համար Պուետրո Ռիկոյից հրավիրեց երիտասարդ կատարող Լուիս Ֆենսին։ Նրանք միասին կատարեցին «Si No Te Hubiera Conocido» բալլադը։ Քրիստինա Ագիլերայի առաջին իսպանալեզու ալբոմը ամերիկյան ամսագրի «Billboard» հիթ շքերում զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը[5]։ ԱՄՆ-ում 2009 թվականի վերջում վաճառվեց ձայնագրությունների 480 000 օրինակ[6]։ «Mi Reflejo» ալբոմը դարձավ «Լատինական Գրեմմի» մրցույթում «Կանացի լավագույն պոպ-վոկալ կատարում» անվանակարգում հաղթող։ Ստեղծագործությունների ցանկ
Սինգլեր
Ծանոթագրություններ
|
Portal di Ensiklopedia Dunia