RCA Records (նախկինում իրավաբանորեն վաճառվել է որպես RCA Records Label)[4], Sony Music ընկերության կողմից հիմնադրված ամերիկյան ձայնագրման լեյբլ՝ Sony Corporation of America-յի դուստր ընկերություն։ Այն Sony Music-ի չորս առաջատար լեյլբներից մեկն է, RCA Records-ի նախկին մրցակից Columbia Records-ի, ինչպես նաև Arista Records-ի և Epic Records-ի հետ միասին։ Լեյբլը տարբեր ժանրերի երաժշտություն է թողարկում, ներառյալ փոփը, դասականը, ռոքը, աֆրոբիթը, էլետրոնայինը, ռիթմ ընդ բլյուզը, ջազը և քանթրին։ Լեյբլի անվանումը ծագում է դրա արդեն գոյություն չունեցող մայր ընկերության՝ Radio Corporation of America (անգլ. թարգմանաբար՝ «Ամերիկյան ռադիոկորպորացիա», RCA) սկզբնատառերից[5]։ Այն ամբողջությամբ ձեռք է բերվել Bertelsmann ընկերության կողմից 1986 թվականին, ինչը դարձրել է այն Bertelsmann Music Group-ի մի մասը)։ Սակայն 2004 թվականին RCA Records-ը դարձել է Sony BMG Music Entertainment-ի՝ BMG-ի և Sony Music-ի միաձուլման մի մասը և ձեռք է բերվել վերջինիս կողմից 2008 թվականին՝ Sony BMG-ի կազմալուծումից և Sony Music-ի վերակառուցվելուց հետո։ Այն երկրորդ ամենահին ձայնագրման լեյբլն է ամերիկյան պատմության մեջ՝ Columbia Records քույր լեյբլից հետո։
RCA Records (UK)՝ 2006 թվականից սկսած Sony Music UK-ի ստորաբաժանում, որը հանդես է գալիս որպես Sony Music-ի ամերիկյան և բազմազգ կատարողների ներմուծող լեյբլ, ինչպես նաև ստորագրում է բրիտանացի և իռլանդացի արտիստներին, ինչպիսիք են Պալոմա Ֆեյթը, Everything Everything-ը, Լորա Մվուլան, Little Mix-ը, Օլլի Մերսը և Kodaline-ը։
RCA Red Seal Records՝ The RCA Red Seal դասական երաժշտության լեյբլը ներկայումս Sony Masterworks-ի մի մասն է։
RCA Records (France)՝ Sony Music France-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1978 թվականին՝ որպես RCA Cinematre։ 2006 թվականին վերանվանվել է իր ներկայիս անվանման վրա։
RCA Records (Italy)՝ Sony Music Italy-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1949 թվականին՝ որպես RCA Italiana։ Այն փակվել է 1987 թվականին և վերսկսել գործունեությունը 2006 թվականին։
RCA Victor՝ RCA Records-ի նախկին անվանումը, որը ներկայումս տեղայնացնում է էլեկտրոնային, ռոք և սաունդթրեք ալբոմներ, ինչպես օրինակ «Երաժշտության ձայնը» (անգլ.՝ The Sound of Music) ֆիլմի սաունդթրեքը, Խոսե Ֆելիսիանոյի «Feliz Navidad» ալբոմը, The Fashion խմբի նույնանուն ալբոմի եվրոպական թողարկումը, Իմոջեն Հիփի ալբոմների ամերիկյան թողարկումները, Էլվիս Փրեսլիի որոշ ալբոմները և այլ դասական ալբոմներ։
RCA Records (Australia)՝ Sony Music Australia-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1963 թվականին ավստրալիացի արտիստների համար։ 1976 թվականին վերանվանվել է RCA Limited Australia and New Zealand և սկսել է աշխատել ավստրալիացի և նորզելանդացի արտիստների համար։ 2006 թվականին վերանվանվել է իր ներկայիս անվանման վրա։
Bluebird Records՝ հիմնվելով RCA Victor-ի կողմից 1932 թվականին, Bluebird-ն ի սկզբանե եղել է էժանագին լեյբլ, որը հիմնականում արտադրել է ջազ, բլյուզ և քանթրի երաժշտություն։ Bluebird լեյբլը ներկայումս առաջարկում է մեծ մասամբ ջազ թողարկումներ, ինչպես նաև պատմական ջազ, սուինգ և փոփ երգերի վերաթողարկումներ, որոնք ի սկզբանե թողարկվել էին RCA Victor լեյբլում։
Նախորդ լեյբլներ
RCA Victor Label Group՝ RCA Victor Label Group-ը բաղկացած է եղել RCA Victor, Windham Hill Records և Bluebird Records լեյբլներից։
RCA-տեղայնացնող լեյբլներ՝ A&M Records[14], Colpix Records, Colgems Records, Calendar/Kirshner, Chelsea Records, Grunt Records, Windstar Records, Midland International, Loud Records, 20th Century Fox Records, Planet Records, Total Experience Records, Wooden Nickel Records, Millennium Records, Duble Kick Entertainment և Tortoise International Records (Դետրոյթ)[15]։
Black Seal Music՝ RCA Records-ի կարճ ժամանակի ընթացքում գոյություն ունեցող դուստր լեյբլ, որը թողարկել է միայն ինդի ռոք երաժշտություն։ Black Seal-ում ձայնագրված արտիստների թվում են Ալբերթ Հեմոնդ կրտսերը, Audrye Sessions-ը, Cory Chisel and The Wandering Sons-ը և The Union Line-ը։
↑«Audio Player». 92.5 THE BEAT Montreal's Best Music Variety Radio Station. Արխիվացված է օրիգինալից(MP3 (audio)) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
↑Passman, Donald. «Pressing & Distribution Deals». taxi.com. Taxi: The World's Leading Independent A&R Company. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
Բրայան, Մարթին Ֆ.՝ «Report to the Phonothèque Québécoise on the Search for Archival Documents of Berliner Gram-O-Phone Co., Victor Talking Machine Co., R.C.A. Victor Co. (Montréal), 1899–1972», Հետագա ընդլայնում՝ խմբ. «Montréal: Phonothèque Québécoise», 1994. 19, [1] էջ։