The Christmas Song
«The Christmas Song» («Սուրբծննդյան երգ», կոչվում է նաև Chestnuts Roasting on an Open Fire), Մել Թորմեի սուրբծննդյան երգը Բոբ Ուելսի տեքստի հիման վրա, որը գրվել է 1945 թվականի հուլիսին։ Երգն սկսվում է ձմեռային տոների տիպիկ սեզոնի՝ կրակի վրա տապակած շագանակների, հնդկահավի, սառնամանիքի, տաք հագնված մարդկանց և երգչախմբի կողմից կատարվող սուրբծննդյան օրհներգերի նկարագրությամբ։ Այնուհետև տեքստը կենտրոնանում է Սանտա Կլաուսի առաջիկա ժամանման և «մեկից մինչև իննսուներկու տարեկան երեխաներին» ուղղված սուրբծննդյան բարեմաղթանքների վրա։ Ըստ Թորմեի հուշերի՝ երգը գրվել է ռեկորդային կարճ ժամանակում (45 րոպե) սարսափելի շոգին, և իրենք այն գրել են Ուելսի հետ, որպեսզի խուսափեն այդ շոգից։ Ոգեշնչման աղբյուր են ծառայել Ուելսի նոթատետրում ուրվագրված մի քանի տողեր[2]։ Երգը առաջին անգամ ձայնագրվել է 1946 թվականին Նեթ Քինգ Քոուլի եռյակի կողմից՝ Capitol լեյբլի հետ, նույն թվականի նոյեմբերին ընդգրկվել է հիթ-շքերթների առաջատարների թվում և մնացել յոթ շաբաթ[3]։ Հետագայում Քոուլը ձայնագրել է ևս երեք տարբերակ՝ ինչպես իր տրիոյի մասնակցությամբ, այնպես էլ առանձին։ 1961 թվականին թողարկված տարբերակը մնում է մինչ օրս ամենահայտնի տարբերակը։ «The Christmas Song»-ը դարձել է սևամորթ երգչի կատարմամբ առաջին տոնական ստանդարտը[2]։ 2018 թվականի վերջին սուրբծննդյան ներբեռնումները երգին թույլ են տվել առաջին անգամ ընդգրկվել «Բիլբորդի» լավագույն քսանյակում[4][5]։ Երգը բազմիցս ձայնագրել են նաև Մել Թորմեն, որն այն անվանել է իր «ռենտան», ինչպես նաև շատ այլ երգիչներ[6]։ 1974 թվականին երգը ներառվել Է «Գրեմմի» փառքի սրահում[7], իսկ 2006 թվականին կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միությունը հաղորդել է, որ այն XXI դարի սկզբի ամենահանրաճանաչ տոնական հիթն է (ռադիոյում կատարումների թվով)[8]։ Հիթ-շքերթներ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to The Christmas Song |
Portal di Ensiklopedia Dunia