The Tonight Show
«Այսօր երեկոյան» (անգլ.՝ The Tonight Show), ամերիկյան երեկոյան ժամանցային թոք շոու, որը եթերում է 1954 թվականից։ Համարվում է ԱՄՆ-ի ամենաերկար կանոնավոր հեռուստատեսային ժամանցային ծրագիրը, որը մինչ օրս շարունակվում է, ինչպես նաև, ըստ գոյության ժամկետի՝ NBC ալիքի երրորդ հաղորդումը՝ «Meet the Press»-ից (թողարկվում է 1947 թվականից) և առավոտյան «Today» նորությունների ծրագրից (թողարկվում է 1952 թվականից) հետո։ Ծրագիրը նաև ամենահին հեռուստատեսային թոք շոուն է պատմության մեջ։ Պատմության ընթացքում ծրագրի անունը փոփոխվել է։ Ի սկզբանե այն եթեր է հեռարձակվել «Tonight» խորագրի ներքո։ 1962 թվականին վերանվանվել է «The Tonight Show»: Այս անվան տակ շոուն 30 տարի վարել է Ջոնի Քարսոնը։ Վերջին տասնամյակներում վերնագրին սկսել են ավելացվել ընթացիկ հաղորդավարի անունը։ Այժմ այն կոչվում է «The Tonight Show Starring Jimmy Fallon»: Ծրագրի ամենահայտնի հաղորդավարներն են.
Շոուն ամենաերկարը վարել է Ջոնի Քարսոնը՝ 1962 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1992 թվականի մայիսի 22-ը[4][5]։ Ամենաշատ թվով թողարկումներ վարել է Ջեյ Լենոն՝ 4610 թողարկում։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to The Tonight Show |
Portal di Ensiklopedia Dunia