The Hatters
The Hatters («Գլխարկակարներ»), ռուսական ջիպսի ֆոլկ ռոք խումբ[1], որը ստեղծվել է 2016 թվականին Սանկտ Պետերբուրգու։ Խմբի հիմնական կազմի մեջ են մտնում Յուրի Մուզիչենկոն, Պավել Լիչադեևը, Ալեքսանդր «Կիկիր» Անիսիմովը, Դմիտրի Վեչերինը, Վադիմ Ռուլևը, Աննա Մուզիչենկոն, Ալտաիր Կոժախմետովը։ ՊատմությունԱյս խումբը հայտնել է իր մասին 2016 թվականի փետրվարի 23-ին՝ տեղադրելով համացանում իր «Russian Style» առաջին երգը։ 2016 թվականի ամռանը խումբը ուղևորվել է փառատոնային շրջագայության ամբողջ Ռուսաստանով՝ «Дикая Мята», «Нашествие», Stereoleto, «Вдохновение», «Доброфест» և այլն։ 2016 թվականի աշնանը խումբը հավաքել է հազարավոր մարկանցով դահլիճներ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, հնչել է «Наше радио», «Радио Маяк», Comedy Radio ռադիոկայաններում[2][3]։ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին Samsung YouTube TV նախագծի շրջանակներում The Hatters խումբը թողարկում է «I’m Not Easy Buddy» տեսահոլովակը[4]։ Սեպտեմբերի 17-ին ու նոյեմբերի 19-ին The Hatters-ը Little Big-ի ու Tatarka-ի հետ համատեղ համերգներ է տվել Սանկտ Պետերբուրգի ու Մոսկվայի խոշոր հրապարակներում։ Նոյեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում խումբը Էմիր Կուստուրիցայի ու Գորան Բրեգովիչի հետ ելույթ է ունեցել[5][6]։ 2016 թվականի նոյեմբերի 10-ին տեղադրվույմ է «Russian Style» պաշտոնական տեսահոլովակը[7]։ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին խումբը ներկայացնում է իր առաջին «Stay True» EP-ը[8]։ 2017 թվականի փետրվարի 22-ին The Hatters-ը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Արենա մարզադաշտի բեմում՝ «Радио Зенит» փառատոնի շրջանակներում[9]։ Փետրվարի 23-ին The Hatters խումբը դարձել է «Взлом» անվանակարգում ոսկե սկավառակի հաղթող՝ «Наше радио» և «Чартова дюжина» մրցանակաբաշությունների շրջանակներում։ Փետրվարի 26-ին խումբը ելույթ է ունեցել «Лицедеи» թատրոնում՝ այնտեղ տոնելով իր ծննդյան օրը։ Համերգին մասնակցել են թատրոնի արտիստներ Անվար Լիբաբովը և Լեոնիդ Լեյկինը, Little Big խմբի վոկալիստ Իլյա Պրուսիկինը և ստենդափ կոմիկ Դանիլա Պոպերեչնին։ Դեբյուտային «Полная шляпа» ֆոլկ փանկ ալբոմը խումբը թողարկել է 2017 թվականի ապրիլի 21-ին[10]։ 2017 թվականի ապրիլի 26-ին The Hatters Առաջին ալիքի «Вечерний Ургант» շոուի ժամանակ կատարել է «Да, со мной не просто» երգը[11]։ 2017 թվականի հունիսի 24-ին խումբը ելույթ է ունեցել «Дикая Мята» փառատոնին, որտեղ ներկայցրել է «Кайфмэн» նոր երգ, իսկ հուլիսի 8-ին ելույթ է ունեցել «Нашествие» փառատոնի գլխավոր բեմին։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին խումբը ներկայացրել է «Forever Young, Forever Drunk» երկրորդ ալբոմի գլխավոր երգը[12]։ Նույնանուն ստուդիական ալբոմը երաժիշտները թողարկել են 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։ 2018 թվականի հուլիսի 20-ին խումբը ներկայացրել է իր առաջին «No Comments» ստուդիական ալբոմը, որը կազմած էր մինչ այդ թողարկված երգերի գործիքավորումներից[13]։ 2018 թվականի նոյեմբերի 13-ին The Hatters-ը թողարկել է «Три внутри» անունով նոր EP։ 2018 թվականի նոյեմբերի 13-ին The Hatters-ը կատարել է «Не услышала» երգը Առաջին ալիքի «Вечерний Ургант» շոուի ժամանակ։ Երաժշտական ոճԽումբը ներկայացնում է ինքն իրեն որպես երաժշտական թատերական նախագիծ, իսկ իր ժանրը անվանում է «ռուս-ցիգանական փողոցային ազգային ալկոհարդկոր հոգևոր երաժշտական գործիքներով»[14]։ Նրանց ստեղծագործությունը ենթարկվել է ցիգանական երաժշտության ազդեցությանը՝ բասի, ակորդեոնի ու ջութակի ուղեկցմամբ ու հանդիսանում է ռոմանսի, փանկի, ֆոլկ ռոքի ու էթնիկ երաժշտության միավորում։ ԳնահատականThe Hatters խմբին «Собака.ru» նախագիծը նշել է, որպես «Սանկտ Պետերբուրգում ամենամոդայական նախագիծ»[15]։ Միխայիլ Կոզիրևը ներառել է The Hatters խմբին այն խմբերի տասնյակը, որոնց արժե հետևել 2017 թվականին։ Խումբը մի քանի անգամ եղել է «Հինգերորդ ալիքի» ստուդիայի հյուր[16][17]։ ՍկավառակագրությունԱլբոմներ
EP
Սինգլներ
Ալբոմների մեջ մասնակցություն
ՏեսահոլովակներՏեսահոլովակներ
Մասնակցություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to The Hatters |
Portal di Ensiklopedia Dunia