Oh Mother (երգ, Քրիստինա Ագիլերա)
«Oh Mother» (հայերեն՝ Օ, մայր), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի ստուդիական 5-րդ ալբոմից՝ «Back to Basics»-ից (2006) 5-րդ և վերջին սինգլը, որը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 8-ին։ Երգը գրել են Ագիլերան, Դերիք Թորնտոնը, Մարկ Ռանկինը, Լիզ Թորնտոնը և Կարա Դիոգուարդին։ Տեղեկություն երգի մասին«Oh Mother»-ը թողարկվել է միայն Եվրոպայում, թեև Ասիայում և Ավստրալիայում թողարկվել է «Slow Down Baby»-ը։ «Oh Mother»-ը ցանկացել են թողարկել նաև Լատինական Ամերիկայում, բայց ավելի ուշ որոշել են, որ այնտեղ դուրս կգա «Slow Down Baby» ռադիոսինգլը։ 2007 թվականի նոյեմբերի 23-ին «Oh Mother» սինգլը թողարկվել է Գերմանիայում և Ավստրիայում։ Գերմանիայում երգը հասել է 4-րդ հորիզոնական, Ավստրիայում՝ 11-րդ։ Որպես պաշտոնական տեսահոլովակ՝ օգտագործվել է «Oh Mother» երգի ելույթը «Back to Basics Tour»-ի շրջանակներում։ Երգը պատմում է Ագիլերայի հոր՝ Ֆաուստո Ագիլերայի և մոր անհաշտ հարաբերությունների մասին։ Սինգլը պարունակում է հայտնի ֆրանսիական «Vois sur ton chemin» երգից տարրեր։ Ստեղծագործությունների ցանկ
Հիթ-շքերթներ
Ծանոթագրություններ
Information related to Oh Mother (երգ, Քրիստինա Ագիլերա) |
Portal di Ensiklopedia Dunia