Trussardi
Trussardi, իտալական նորաձևության տուն, որը թողարկում է «լյուքս» դասի հագուստ, աքսեսուարներ և օծանելիք[1]։ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Trussardi-ի գլխավոր տնօրենը Սեբաստիան Զուլն է[2], իսկ կրեատիվ տնօրենի պաշտոնը 2021 թվականից կիսում են Սերհատ Իշիկը և Բենջամին Ալեքսանդր Հուսեբին[3]։ ՊատմությունԱպրանքանիշը հիմնադրվել է Բերգամոյում։ 1911 թվականին Դանթե Տրուսարդին բացել է ձեռնոցների վերանորոգման և պատրաստման արհեստանոց։ Այն հայտնի է դարձել շնորհիվ բարձրորակ կաշվի վերամշակման։ 1970 թվականին Դանթե Տրուսարդիի մահից հետո ընկերությունը անցել է նրա եղբորորդու՝ Նիկոլա Տրուսարդիի ձեռքը։ Ապրանքանիշի նոր սեփականատերը մինչ այդ ավարտել է համալսարանը և ստացել տնտեսագետի աստիճան։ Նիկոլան որոշել է ակտիվորեն զարգացնել արտադրությունը։ Այդ նպատակով մանրամասն ուսումնասիրել է կաշվի մշակման եղանակները։ 1973 թվականին հայտնվել է Trussardi լեյբլը։ 1983 թվականին լույս է տեսել պրետ-ա-պորտեի կանացի հագուստի առաջին հավաքածուն, որի ցուցադրություններն անցկացվել են Միլանի պոդիումներում։ 1986 թվականին սկսել Է թողարկվել Trussardi Action գիծը[4], 1988 թվականին հայտնվել է Trussardi Jeans նոր գիծը, իսկ 1989 թվականին՝ Trussardi Sport գիծը։ 1991 թվականին Հռոմում առաջին անգամ ցուցադրվել է Trussardi Couture հավաքածուն։ 1996 թվականը նշանավորվել է t-Store-ի հավաքածուի ի հայտ գալով[4]։ Ծանոթագրություններ
Information related to Trussardi |
Portal di Ensiklopedia Dunia