Take That
Take That՝ բրիտանական փոփ ռոք խումբ է, որը հինգ տարի շարունակ գերիշխում էր ազգային հիթ-շքերթներում։ Նրանց տարբերությունը 1990-ականների մյուս «տղայական» խմբերի միջև կայանում էր նրանում, որ մասնակիցներն իրենք էին գրում իրենց երգերը։ BBC հեռուստաալիքը Take That-ն անվանել «The Beatles-ի ժամանակներից ի վեր Բրիտանական ամենահաջողակ թիմը»։ ՊատմությունՎաղ տարիներԹիմը ձևավորվել է 1990 թվականին Մանչեստրում և սկզբնապես հանդես է եկել ակումբներում և դպրոցներում։ Շատ կարճ ժամանակահատվածում (1993-96) տղաները ութ անգամ կարողացել են գլխավորել Մեծ Բրիտանիայի ազգային հիթ-շքերթը, իսկ նրանց «Back For Good» (1995) սինգլը հայտնվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի լավագույն հինգ երգերի շարքում։ Ամերիկյան շուկա բեկումից հետո խմբից հեռանալու մասին հայտարարել է Ռոբբի Վիլիամսը, ով ավելի ուշ դարձել է շատ սիրված մենակատար, վաճառել է ավելի քան 55 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում։ 1996 թվականի փետրվարին մնացած չորս անդամները թողարկեցին հրաժեշտի հիթ՝ Bee Gees–ի «How Deep Is Your Love» քավեր տարբերակը և հայտարարեցին խմբի կազմալուծման մասին։ Դրանից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան հեղեղել է դեռահասների հիստերիայի ալիքը, որը մենակատարներ Գարի Բարլոուին և Մարկ Օուենին թույլ է տվել թողարկել բավականին հաջող սոլո հիթեր։ Բավականին արագ նրանց մենահամերգը տապալվեց և թիմի մասին լուր չկար մինչև 2006 թվականը, երբ խմբի չորս անդամները վերամիավորվեցին և թողարկեցին «Patience» նոր սինգլը։ Այն բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է չորս շաբաթվա ընթացքում և դարձել խմբի պատմության մեջ ամենահաջողակ հիթը։ 2007 թվականի սկզբին նրանք տասներորդ անգամ գլխավորել են բրիտանական չարթերը՝ այս անգամ «Shine» սինգլի հետ։ Տարվա կեսերին նախատեսվում էր վերամիավորված թիմի համաշխարհային տուրը։ 2008 թվականի մայիսի 22-ին խումբը դարձավ Ivor Novello-2008 հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր Shine սինգլի համար «Երգի լավագույն կատարում» անվանակարգում։ Վիլիամսի հետ վերամիավորում![]() 2010 թվականի հուլիսի կեսերին Take That-ի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Ռոբբի Վիլիամսը, որպես խմբի լիիրավ անդամ, մասնակցել է Take That նոր սկավառակի ձայնագրությանը[1], որը ստացել է Progress անվանումը։ Խմբի նոր լոնգպլեյի թողարկումը կայացել է 2010 թվականի նոյեմբերի 15-ին ։ Թողարկման առաջին օրը Մեծ Բրիտանիայում վաճառվել է ալբոմի 235 հազար օրինակ, ինչը տասնամյակի ռեկորդ է դարձել[2]։ 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Գարի Բարլոուն հայտնել էր, որ Ռոբբի Վիլիամսը շարունակել է անհատական կարիերան[3]։ Սակայն, ինչպես մեկ օր առաջ հայտնել էր խմբի ներկայացուցիչը, դա չի նշանակում, որ անգլիացի երաժիշտը վերջնականապես լքում է Take That-ը[4]։ 2012 թվականի օգոստոսի 12-ին Take That-ը ելույթ է ունեցել Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը՝ առանց Ռոբբի Վիլիամսի, որը կնոջ հղիության և նոր ալբոմի ձայնագրման պատճառով չկարողացավ ժամանել Լոս Անջելեսից։ 2012 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ խմբի բոլոր հինգ անդամները նախատեսում են նոր ալբոմի ձայնագրություն և դրա թողարկումը 2013 թվականի վերջին[5], իսկ Գարի Բարլոուն ավելի վաղ հայտարարել էր, որ խումբը նախատեսում է 2014 թվականի ամռանը մեծ մարզադաշտային շրջագայություն՝ գալիք ալբոմի աջակցության համար[6]։ ՏրիոTake That-ը դարձավ եռյակ, երբ 2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ խումբը լքում է Ջեյսոն Օրանջը։ Ռոբբի Վիլիամսը նույնպես չի մասնակցել ալբոմի ձայնագրությանը։ Ալբոմ III-ը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին և բարձրացել բրիտանական հիթ-շքերթի գագաթը։ Ալբոմի աջակցության համար շրջագայությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Դանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։ Take That–ի հաջորդ Wonderland ալբոմը թողարկվել է 2017 թվականի մարտի 24-ին։ Giants առաջին սինգլի թողարկումը կայացել է փետրվարի 17-ին։ Այն հասել է բրիտանական հիթ-շքերթում 13–րդ հորիզոնականին, Wonderland–№ 2 ալբոմի ամենաբարձր դիրքը։ Մեծ Բրիտանիայում ալբոմի օգտին շրջագայությունը սկսվել է 2017 թվականի մայիսի 5-ին՝ Բիրմինգհեմում։ Շրջագայության ծրագիրը փոփոխվել է Մանչեստրում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, և Take That-ը միավորել է երեք համերգ, որոնք պետք է տեղի ունենային Մանչեստրում։ Խումբը Etihad Stadium համերգով հանդես է եկել հունիսի 18-ին՝ ավարտելով շրջագայությունը Մեծ Բրիտանիայում։ 2017 թվականի նոյեմբերի 11-ին խումբը մեկնեց արտասահմանյան շրջագայության, որը ներառում էր Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը։ ԿազմԸնթացիկ կազմ
Նախկին մասնակիցներ
![]() Դիսկոգրաֆիա![]()
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to Take That |
Portal di Ensiklopedia Dunia