Back to Sleep
«Back to Sleep» (նաև հայտնի է «Fuck You Back to Sleep» և «Sex You Back to Sleep» անվանումներով[1]), ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին՝ որպես նրա «Royalty» անվանումը կրող յոթերորդ ալբոմի երրորդ սինգլ[2]։ Երգը գրվել է Քրիս Բրաունի, Vinylz-ի, Boi-1da-ի, Ալեն Ռիտերի և Ավգուստ Ռիգոյի կողմից։ ԹողարկումԵրգի պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 5-ին[1], իսկ որպես սինգլ iTunes-ում թողարկվել է նոյեմբերի 9-ին[2]։ «Royalty» ալբոմը, որում ընդգրկված է երգը, վաճառքի դուրս եկավ նույն տարվա դեկտեմբերի 18-ին[3]։ ՏեսահոլովակԵրգի տեսահոլովակը ներկայացվել է 2015 թվականի դեկտեմբերի 14-ին երգչի VEVO ալիքում[4]։ Տեսահոլովակի սկզբում Բրաունը զանգում է իր ընկերուհուն և գնում նրա տուն։ Հասնելով այնտեղ՝ Բրաունը և իր ընկերուհին սկսում են համբուրվել խոհանոցում, իսկ այնուհետև՝ սիրով զբաղվում անկողնում և ցնցուղի տակ։ Տեսահոլովակը նաև ցուցադրում է կադրեր, որոնցում Բրաունը երգում է ակումբում[5]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to Back to Sleep |
Portal di Ensiklopedia Dunia