Ֆիորենտինա
Ֆիորենտինա (անգլ.՝ ACF Fiorentina), իտալական ֆուտբոլային ակումբ Ֆլորենցիա քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում։ Իր գոյության հիմնական մասը Ֆիորենտինան անցկացրել է Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում․ ընդամենը 4 թիմ է ավելի շատ մրցաշրջան անցկացրել Սերիա A-ում։ Ֆիորենտինան 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն՝ 1955-56 և 1968-69 մրցաշրջաններում։ Ակումբը նաև 6 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 1 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Բացի այդ, Ֆիորենտինան հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը 1960-61 մրցաշրջանում և գրավել երկրորդ տեղը Եվրոպական գավաթում 1956-57 մրցաշրջանում՝ եզրափակչում պարտվելով Ռեալ Մադրիդին։ 1989-90 մրցաշրջանում Ֆիորենտինան հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, սակայն պարտվեց Յուվենտուսին։ Ֆիորենտինան եվրոպական 13 թիմերից է, որոնք խաղացել են բոլոր 3 գլխավոր մայրցամաքային մրցաշարերի եզրափակիչներում․ Չեմպիոնների Լիգայի (1956-57), ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի (1960-61 և 1961-62) և ՈՒԵՖԱ Գավաթի (1989-90)։ 1931 թվականից ի վեր Ֆիորենտինան իր տնային խաղերն անցկացնում է Ստադիո Արտեմիո Ֆրանկի մարզադաշտում, որը ներկայումս տեղավորում է 43․147 հանդիսական։ Ֆիորենտինան հայտնի է Viola մականունով, որը նրան տրվել է ավանդական մանուշակագույն մարզահագուստի համար։ ՆվաճումներԱզգային
Եվրոպական
Արտաքին հղումներ
Information related to Ֆիորենտինա |
Portal di Ensiklopedia Dunia