Մոդենա (ֆուտբոլային ակումբ)
«Մոդենա» (իտալ.՝ Modena F.C.), իտալական ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1912 թվականին։ 2017/18 մրցաշրջանում հայտավորվել է Լեգա Պրո-ում (սերիա Կ, Իտալիայի ֆուտբոլային համակարգի երրորդ ուժեղագույն դիվիզիոնը)։ Սակայն արդեն 2017 թվականի նոյեմբերի 6-ին հայտարարվեց ակումբի լուծարման մասին՝ ֆինանսական պատճառներով։ Թիմը հանդես է գալիս «Ալբերտո Բրալյա» մարզադաշտում, որը տեղավորում է 21 հազար հանդիսական: Այնուամենայնիվ, ակումբն ամբողջությամբ չի անհետացել և շարունակել է ելույթները։ Իր պատմության մեծ մասը թիմը հանդես է եկել Սերիա Բ-ում, որտեղ անցկացրել է 50 մրցաշրջան, իսկ 28 մրցաշրջան թիմը խաղացել է Սերիա Ա-ում: «Մոդենան» միակ թիմն է, որը երկու անգամ հաղթել է անգլո-իտալական գավաթը՝ 1981 և 1982 թվականներին: Ակումբի գույներն են դեղինն ու կապույտը։ ՊատմությունԱկումբը հիմնադրվել է 1912 թվականին։ 1965 թվականի ապրիլի 4-ին «Մոդենան» տնային մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ԽՍՀՄ հավաքականի հետ։ Հյուրերն ավելի ուժեղ գտնվեցին (1:4): Տանտերերի կազմում միակ գնդակը 11 մետրանոցից խփել է Ջուզեպե Լոնգոնին[1]։ 2008 թվականի նոյեմբերին թիմի վատ արդյունքների պատճառով «Մոդենայի» նախագահ Ջանկառլո Ջիբելինին քահանա Գրեգորիո Կոլոզիոյին խնդրել է ակումբի հանդերձարանում էկզորցիզմի սեանս անցկացնել[2]։ 2015 թվականի ամռանը թիմի գլխավոր մարզիչ է դարձել Էռնան Կրեսպոն[3]։ 2016 թվականի մարտին թիմի անհաջող արդյունքների պատճառով արգենտինացին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ Կրեսպոնի հեռացման պահին «Մոդենան» զբաղեցնում էր 18-րդ տեղը և գտնվում էր մեկնման գոտուց մեկ կետի հեռավորության վրա[4]։ 2017 թվականի նոյեմբերին C Սերիայի չորս խաղերում չներկայանալը հանգեցրեց նրան, որ թիմի պրոֆեսիոնալ կարգավիճակը զրկվեց, իսկ «Մոդենան» հեռացվեց մրցաշարից։ Խաղերից բացակայելու պատճառը ֆինանսական անբարենպաստ վիճակն էր, որի պատճառով ակումբը չէր կարող վճարել մարզադաշտի վարձավճարը[5]։ Թիմի սնանկացումից հետո քաղաքապետ Ջան Կառլո Մուզզարելին հայտարարել է, որ 8 ամսվա ընթացքում թիմի համար նոր սեփականատեր կգտնվի, ինչից հետո թիմը կրկին կարող է հանդես գալ Դ Սերիայում: Թիմի սեփականատերերի որոնմամբ զբաղվել է նաեւ ակումբի նախկին խաղացող Լուկա Թոնին[6]։ Թիմը, այնուամենայնիվ, սկսեց 2018/19 մրցաշրջանը Սերիա D-ում: Թիմն իր խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ փլեյ-օֆֆի հանդիպումներում կարողացավ ապահովել տեղը հաջորդ մրցաշրջանում Սերիա C-ում: Փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում «Մոդենան» հաղթեց «Ռեջիանային» (4:1)[7]։ Ռեկորդներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումններ
Information related to Մոդենա (ֆուտբոլային ակումբ) |
Portal di Ensiklopedia Dunia