Քեյքավուս I
Քեյքավուս I կամ Քեյ-Քավուս I (պարս.՝ عز الدين كيكاوس بن كيخسرو), «Իզզ էդ-Դին Քեյքավուս իբնե Քեյխոսրով»; թուրքերեն՝ I. Izzeddin Keykavus), սելջուկ սուլթան։ Ղիյաս էդ-Դին Քեյխոսրով Ա-ի ավագ որդին։ ԳահաժառանգՄեանդրի դաշտում իրենց հոր մահից հետո[1] Քեյքավուսի երկու եղբայրներ Քեյղուբադը և Քայֆերիդանը ապստամբում են իրենց եղբոր դեմ։ Քեյղուբադ Ա-ին աջակցում էին Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Բ-ն և Էրզրումի ամիրան, իսկ Քայֆերիդանը հաստատվում է Անթալիայում և սպասում Կիպրոսի օգնությանը։ Սուլթանության ամիրաների մեծամասնությունը աջակցում էր Քավուսին, վերջինս ուներ հենակետ Մալաթիա քաղաքի տեսքով։ Դրանից հետո նա պաշարեց Կեսարիա և Իկոնիա քաղաքները, Լևոնը ստիպված հանձնում է քաղաքները։ Քեյղուբադը հաստատվում է Անկարայում՝ կաաստմոնու թուրքմենական ցաղերի ռազմական օգնությանը սպասելու, սակայն 1213 թվականին Քավուսին հաջողվում է գերեվարել իր եղբայրներին[2]։ Գահակալական կռիվների ժամանակ, ապագա սուլթանը հաշտության պայմանագիր է կնքում իր հորը սպանոնեղ՝ Նիկիայի կայսրության կայսր Թեոդորաս Ա Լասկարիսի հետ, սակայն թուրքմեննորը պարբերաբար շարունակում էին գրոհել հռոմեական հողերը։ Սինոպի գրավումԱյն բանից հետո, երբ 1214 թվականին սուլթանությանը հաջողվեց հետ վերադարձնել Անթալիան, Քավուսը որոշեց Սև ծով մուտք ազատել։ 1214 թվականին Սեբաստիայում սուլթանին տեղեկացրին այն բանի մասին, որ Սինոպը անցել է Տրապիզոնի կայսրությանը, իսկ կայսր Ալեքսիոս Մեծը ամեն օր քաղաքի շրջակայքում որսով է զբաղվում։ Քեյխոսրովի ուղակած ջոկատին հաջողվում է գերեվարել կայսերը։ Նույն ժամանակ սելջուկները պաշարում են Սինոպը, իսկ բնակիչները հրաժարվում են հանձնել քաղաքը։ Քեյքավուսը հրամայում է տանջել Ալեքսիոսին պաշարվածմերի աչքի առաջ։ Արդյունքում բնակիչները համաձայնվում են հանձնել քաղաքը հետևյալ պայմաններով՝
Ծանոթագրություններ
Information related to Քեյքավուս I |
Portal di Ensiklopedia Dunia