Հայաստան և Եվրոպա․ Մեղադրական ակտՀայաստան և Եվրոպա․ Մեղադրական ակտ, Յոհաննես Լեփսիուսի 1897 թվականին Բեռլինում հրատարալկած գիրքն է, որում ներկայացվում էին փաստաթղթեր և վկայություններ հայկական կոտորածների մասին։ ՀեղինակԲողոքական աստվածաբան և միսիոներ Յոհաննես Լեփսիուսը (1858 Բեռլին – 1926 Մերան) հայտնի եգիպտագետ և լեզվաբան Կարլ Ռիխարդ Լեփսիուսի որդին է։ 1884-1886 թվականներին գործել է Մերձավոր Արևելքում՝ անմիջականորեն ծանոթանալով տարածաշրջանի պատմությանը։ 1894-1896 թվականներին Համիդյան կոտորածներից հետո ծավալել է հայանպաստ գործունեությունը, որը շարունակվել է մինչև իր կյանքի վերջը։ Այն ներառում էր հոդվածների և գրքերի հրատարակում, դասախոսությունների անցկացում, ինչպես նաև գործնական քայլեր՝ կարիքի մեջ գտնվող հայերին օգնելու համար։ Հայոց ցեղասպանության օրերին Լեփսիուսը փորձեց անել հնարավորինը՝ սպանությունները կասեցնելու համար։ Այդ նպատակով նա նույնիսկ 1915 թվականի հուլիսի 24-ին այցելեց Կոստանդնուպոլիս, անգամ օգոստոսի 10-ին հանդիպեց Էնվերի հետ։ Սակայն նրա ջանքերն անարդյունք մնացին։ Սակայան նա կարողացել է տեղում բավական թվով փաստեր հավաքել հայերի դեմ իրականացվող սպանությունների և բռնությունների վերաբերյալ։ Նախապատմություն1896 թվականի գարնանը հայազգի հասարակական գործիչ Ջեյմս Գրինֆիլդի հետ Յոհաննես Լեփսիուսը մի քանի շաբաթ շրջել է Անատոլիայում և Սիրիայում՝ հավաքելով վկայություններ Համիդյան կոտորածների վերաբերյալ։ Վերադառնալով Գերմանիա և ի մի բերելով հայկական կոտորածների վերաբերյալ իր ձեռքի տակ եղած փաստերը՝ Լեփսիուսը 1896 թվականի օգոստոսին և սեպտեմբերին բեռլինյան «Reichsbote» ընթերցողների լայն շրջանական ունեցող պարբերականում հրապարակել է «Die Wahrheit über Armenien» (Ճշմարտությունը Հայաստանի մասին) հոդվածաշարը։ Դրանում ներկայացվում էին փաստաթղթեր և վկայություններ հայկական կոտորածների մասին։ Նույն թվականին այդ հոդվածներում ներկայացված նյութ հիման վրա Լեփսիուսը հրապարակում է «Armenien und Europa. Eine Anklageschrift wider die christlichen Großmächte und ein Aufruf an das christliche Deutschland» հատորը։ Դա Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ Լեփսիուսի առաջին փաստաթղթերի ժողովածուն էր, որը լայն արձագանք գտավ Եվրոպայում։ Գերմանիայում այն վերահրատակվել է մի քանի անգամ։ ԲովանդակությունԳրքում ներկայացվում են հայկական կոտարածների փաստերն ու թվային տվյալները՝ նահանգ առ նահանգ։ Ընդհանուր առմամբ Լեփսիուսը նշում է, որ կոտորածների արդյունքում սպանված հայերի թիվը կազմում էր 100.000։ Զուգահեռաբար նա հերքում է այն ժամանակ եվրոպական երկրներում շրջանառվող տեսակետը, ըստ որի հայկական կոտորածների հիմնական դրդապատճառներից մեկը հայերի շրջանում ծավալված հեղափոխական շարժումն էր։ Բացի այդ բացահայտվում են թուրքական փորձերը՝ փոքրացնելու և կոծկելու զոհերի իրական քանակը[1]։ Քաղվածքներ գրքիցՀրատարակություններՀամարյա զուգահեռաբար Լոզանում լույս է տեսել գրքի ֆրանսերեն թարգմանությունը (1896 թ.), որին հետևել է անգլերեն թարգմանությունը (Լոնդոն, 1897 թ.) և հատվածաբար ռուսերենը (Մոսկվա, 1898 թ.)։ Ծանոթագրություններ
Information related to Հայաստան և Եվրոպա․ Մեղադրական ակտ |
Portal di Ensiklopedia Dunia