Արտեմիս 1Կաղապար:Տեղեկաքարտ Աստղագիտական իրադարձություն Արտեմիս 1 ( պաշտոնապես Artemis I՝ հռոմեական թվով[1], նախորդ անունները՝ Exploration Mission-1, EM-1), նոյեմբերի 16-ին ՆԱՍԱ-ի Արտեմիս 1 առաքելության շրջանակներում SLS հրթիռի օգնությամբ Օրիոն անօդաչու տիեզերանավի փորձնական թռիչքն է դեպի Լուսին։ Արձակումն իրականացվել է Քենեդու անվան տիեզերական կենտրոնի LC-39B արձակման հարթակից[2], 2022 թվականի նոյեմբերի 16-ին, տեղ ժամանակով ժամը 10։ 48-ին[3]։ Օրիոն տիեզերանավը տիեզերքում անցկացնելու է 25 օր, այդ թվում՝ 3 օրը Լուսնի հետընթաց ուղեծրում[4]։ Հաջորդ առաքելության՝ Արտեմիս 2-ի շրջանակներում նախատեսվում է Օրիոնի առաջին տիեզեագնացներով թռիչքը, իսկ Արտեմիս 3 առաքելության ժամանակ տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա։ Ավելի ուշ նախատեսվում է չորրորդ առաքելությունը՝ «Արտեմիս 4», որի շրջանակներում նախատեսվում է չորս տիեզերագնաց հասցնել լուսնային «Գեյթուեյ» կայան, ինչպես նաև անձնակազմին վայրէջք կատարել լուսնային մակերեսին[5][6]։ ԱռաքելությունԱրտեմիս 1 առաքելության ընթացքում նախատեսվում է SLS հրթիռի Block 1 տարբերակի առաջին արձակումը, որը բաղկացած կլինի հինգ հատվածով պինդվառելիքով հրթիռային արագացուցիչներից, չորս RS-25D հեղուկ հրթիռային շարժիչներից և կրիոգեն վառելիքով երկրորդ փուլից։ Արտեմիս 1 առաքելության նպատակն է ցուցադրել ինտեգրված համակարգերի աշխատանքը, ինչպես նաև փորձարկել Օրիոնի ջերմային պաշտպանության համակարգը բարձր արագությամբ (11 կմ/վ) մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս[7]։ 2013 թվականի հունվարի 16-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը ավտոմատացված բեռնատար տիեզերանավի հիման վրա կկառուցի Օրիոն սպասարկման մոդուլը[8]։ 2015 թվականի հունվարին ՆԱՍԱ-ն և Lockheed ընկուրությունը հայտարարել են, որ Օրիոնի քաշը նախորդ պլանների համեմատ կկրճատվի մեկ քառորդով, իսկ եռակցումների քանակը կկրճատվի։ Միևնույն ժամանակ, նույնիսկ անօդաչու արձակման դեպքում, Օրիոնը կհամալրվի լիարժեք կենսաապահովման համակարգով և անձնակազմի համար նախատեսված նստատեղերով[9]։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է անձնակազմի նստատեղերում տեղադրել երկու մանեկեն՝ ճառագայթման ազդեցության գնահատման համար[10]։ Հետագիծ![]() ![]() Ի սկզբանե նախատեսվել էր, որ առաքելությունը կթռչի Լուսնի շուրջ՝ առանց նրա ուղեծիր մտնելու. առաքելության տևողությունը պետք է լիներ մոտ յոթ օր[7][11]։ Ըստ ճշգրտված պլանների՝ առաքելությունը տիեզերքում կտևի մոտ երեք շաբաթ, այդ թվում՝ 6 օր Լուսնի հետադարձ ուղեծրում[4]։ ՓորձարկումԱնձնակազմի նստատեղերում կտեղակայվեն երկու իգական սեռի մանեկեն՝ թռիչքի ընթացքում ճառագայթահարման ազդեցությունը գնահատելու համար, ներառյալ արևային բռնկումների և տիեզերական ճառագայթների ազդեցությունը։ Մի մանեկենը համալրվելու է AstroRad պաշտպանիչ ժիլետով, իսկ մյուսը կմնա անպաշտպան։ Այս փորձը ճշգրիտ կգնահատի ճառագայթման ազդեցությունը ոչ միայն մարմնի մակերեսի, այլ նաև որոշակի ներքին օրգանների վրա։ Դա հնարավոր կլինի շնորհիվ մի քանի պասիվ և ակտիվ դոզաչափերի, որոնք տեղադրված են մարդանման մանեկենների տարբեր մասերում[10][12]։ Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Information related to Արտեմիս 1 |
Portal di Ensiklopedia Dunia